Թուրքական իշխանությունները ազատ են արձակել Agence France-Presse-ի ֆոտոթղթակցին, ինչպես նաև ևս 12 հոգու, որոնք ձերբակալվել էին քուրդ գրոհայիններին աջակցելու կասկածանքով:
Ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, 35 ձերբակալվածները կկանգնեն դատարանի առջև Քրդական համայնքների միության հետ կապեր ունենալու մեղադրանքով, որը համարվում է ՔԱԿ ճյուղերից մեկը:
Շաբաթվա սկզբում թուրքական իրավապահ մարմինները միաժամանակ 7 քաղաքներում իրականացված գործողության արդյունքում ձերբակալեցին շուրջ 40 լրագրողների ու մտավորականների՝ քրդական կազմակերպությունների գործություններին մեղսակցության կասկածանքով: