ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-30 Երեւանում կկայանա Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների առաջին միջազգային մրցույթը: Ինչպես տեղեկացրել է մրցույթի կազմկոմիտեի նախագահ, Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը, մրցույթին մասնակցում է 27 դաշնակահար Հայաստանից, Բելգիայից, Հունաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ուկրաինայից: Ժյուրիի կազմում ընդգրկվելու են հանրահայտ երաժիշտ-պրոֆեսորներ Մոսկվայից, Լոնդոնից, Տոկիոյից եւ Երեւանից: Մրցույթում անպայմանորեն կատարվելու են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Գլխավոր մրցանակը կազմում է 15 հազար դոլար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---