ՄՈՍԿՎԱՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՈՒՂԻՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ուղիղ երկխոսության վերսկսման օգտին: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ էլեկտրոնային կայքը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն: Նրա խոսքերով` Մոսկվան ելնում է նրանից, որ հակամարտության կողմերն ինքները պետք է գտնեն խնդրի փոխզիջումային կարգավորումը, եւ Ռուսաստանը պատրաստ է ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել այդ գործում` ինչպես երկկողմ հիմունքով, այնպես էլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ դառնալ կողմերի համար ընդունելի պայմանավորվածությունների երաշխավորողը: Ինչպես տեղեկացրել է ռուս դիվանագետը, ղարաբաղյան խնդիրը այլ հարցերի թվում քննարկվելու է նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Իգոր Իվանովի եւ Վիլայաթ Գուլիեւի միջեւ` վերջինիս նոյեմբերի 24-ին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---