ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՆՑԵԼ ԵՆ ԹՄՐԱԴԵՂԵՐԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ԹԵՍՏ

PanARMENIAN.Net - Վրաստանի նոր խորհրդարանի շուրջ 80 ընտրյալ պատգամավորներ երեկ երեկոյան, ԿԸՀ-ի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, անցել են թմրադեղեր օգտագործելու բժշկակն թեստ: Այդ մասին որոշումն ընդունվել էր նախկին խորհրդարանի կողմից: Բժշկական թեստ են անցել նաեւ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները: Ինչպես լրագրողներին հայտնել է Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեի «Ժողովրդավարական վերածնունդի միություն» կողմից առաջադրված պատգամավոր Ռեւազ Միշվելաձեն` «բոլոր խորհրդարանականները նաեւ անպայման պետք է թեստավորվեն հոգեբույժի մոտ», հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---