Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Զահավա Գալյոնը, որը ներկայացնում է «Մերեց» կուսակցությունը, այսօր առավոտյան ԻՏՎ 2-րդ ալիքում Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստի շեմին, որտեղ Իսրայելը կազդարարի իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ, հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում են իսրայելյան ԶԼՄ-ները:
Գալյոնը, որը բաց քննարկման նախաձեռնողներից է, հայտարարել է եթերում, որ հրեական պետությունն իրավունք չունի անտեսելու XX դարի առաջին ցեղասպանությունը: «Ես Հոլոքոսթը վերապրած հրեաների դուստր եմ, ես գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ ժխտում են ցեղասպանությունը»,-հայտարարել է Զահավա Գալյոնը:
«Պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հուսալով չփչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, թեև եթե դատելու լինենք ֆրանսիական միջադեպով, դրա վրա հույս դնելու կարիք չկա»,-հավելել է Գալյոնը: