Թուրքիան շատ ավելի շատ կսկսեր հարգել Իսրայելին, եթե վերջինս ճանաչեր Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին, հանդես գալով Քնեսեթի կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովի նիստում, նվիրված Հայոց ցեղասպանության քննարկմանը, հայտարարել է Ժորժետ Ավագյանը (Հայ դատի հանձնախումբ):
«Թուրքիան շատ ավելի կհարգեր Իսրայելին, եթե վերջինս ճանաչեր Հայոց ցեղասպանությունը՝ չէ որ Իսրայելը դրանով կապացուցեր իր անկախությունն ու ուժը»,-ասել է նա:
Ավագյանը հայտարարել է, որ հուսով է, որ Ցեղասպանությունը կճանաչվի, ինչը թույլ կտա նրան հպարտանալ իր երկրով՝ Իսրայելով:
Քնեսեթի կոմիտեն այսօր, դեկտեմբերի 26-ին կքննարկի Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու մաիսն հարցը: Առաջարկությունը Քնեսեթ է ներկայացվել դեռ ութ ամիս առաջ, սակայն քննարկումը հետաձգվել է մինչ օրս: Քնեսեթի կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովը, որը գլխավորում է պատգամավոր Ալեքս Միլլերը, կքննարկի հարցը հանրային լսումների ընթացքում:
Դելտեմբերի 22-ի Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ի պատասխան Թուրքիան ետ կանչեց իր դեսպանին Փարիզից: