26 դեկտեմբերի 2011 - 15:45 AMT
Երևանը չպետք է թույլ տա, որ Անկարան շահարկի Արձանագրությունները, գտնում է հայ փորձագետը

«Եթե Թուրքիան փորձի Հայաստանի դեմ օգտագործել 2009թ. հոկտեմբերին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները, ապա Երևանը պետք է ետ կանչի իր ստորագրությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրաինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:

Ըստ նրա, Հայաստանը պետք է հստակ ներկայացնի իր դիրքորոշումն ու հայտարարի ներգրավված կողմերին, որ ներկայիս իրավիճակը հայ-թուրքական գործընթացում անընդունելի է երկրի համար: Նա նշել է, որ Երևանը չպետք է թույլ տա, որ Անկարան շահարկի Արձանագրությունները: Ըստ Բեքարյանի, միջնորդները պետք է խորհրդակցություններ սկսեն, սահմանելով որոշակի ժամկետներ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ. ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ Անկարան պատրաստ չէ շարունակել մեկնարկած գործընթացը: