Սննդամթերքի անվտանգության ծառայությունը որոշել է պարզել սուպերմարկետներում ակցիաների հետ կապված հարցերը![]() 26 դեկտեմբերի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետծառայությունը որոշել է պարզել խոշոր սուպերմարկետներում ակցիաների հետ կապված որոշ հարցեր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պետծառայության պետի մամլո քարտուղար Բաբկեն Պիպոյանը: Ըստ նրա, կառույցը փորձում է պարզել, թե պայմանավորված են արդյոք ակցիաները, հատկապես նախատոնական, այն հանգամանքով, որ տնտեսվարող սուբյեկտները ցանկանում ենմ արագ իրացնել ժամկետանց ապրանքը: Փառք Աստծո, այստեղ ոչ մի սարսափելի բան չի հայտնաբերվել ի տարբերություն մսի շուկայի»,-ասել է նա: Բաբկեն Պիպոյանը պարզաբանել է, որ օրենքը չի արգելում վաճառել մի ապրանք, որի ժամկետը սպառվում է երկու օրից: Ավելին, տնտեսվարող սուբեյկտները միտումնավոր են զեղչեր սահմանում նախատոնական օրերին, օրինակ, դեկտեմբերին, երբ գնումների ծավալն աճում է 2-3 անգամ, որպեսզի հետո հունվարին կորուստներ չկրեն ցածր սպառողական ակտիվության պատճառով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |