Հայ-ռուսական աշխատանքային խումբը քննարկել է Եվրոպայում ՀՀՊ հարցը![]() 26 դեկտեմբերի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Անվտանգության և զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Գրիգորի Մաշկովը, իսկ հայկական կողմից ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռուբեն Անանյանը,հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կողմերը քննարկեցին արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես անդրադառնալով միջազգային ռեժիմների շրջանակներում բազմակողմ և երկկողմ համագործակցության առավել արդյունավետ իրականացման եղանակներին: Հատուկ ուշադրության արժանացան ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևի իրագործմանը միտված հնարավոր համատեղ քայլերը: Հանգամանալից անդրադարձ կատարվեց ԵՍԶՈւ պայմանագրի վերանայման և նրա լիարժեք իրականացումն ապահովելու հեռանկարներին: Կողմերը ներկայացրին իրենց նկատառումները` կապված Զենքի առևտրի պայմանագրի բանակցությունների անցկացման, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրի հետ կապված: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման խորհրդատվությունները պարբերաբար անցկացնելու շուրջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |