2011 թվականին հայ մարզիկները նվաճել են ավելի քան 130 մեդալ![]() PanARMENIAN.Net - 2011 թվականին հայ մարզիկները նվաճել են ավելի քան 130 մեդալ: Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի խոսքով, ՀԱՕԿ-ը կազմակերպել է բազմաթիվ մրցաշարեր առողջ ապրելակերպի տարածման համար: «Հայ մարզիչների մասնագիտական որակները բարելավելու նպատակով ՀԱՕԿ-ը կազմակերպել և անցկացրել է մենապայքարային, կիրառական, խաղային տարբեր մարզաձևերի մասնագիտական դասընթացներ, որոնք ղեկավարում էին արտասահմանցի ճանաչված մասնագետները»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Այս տարի Օլիմպիական կոմիտեն համագործակցության պայմանագիր է կնքել Ռուսաստանի «Ֆորվարդ» մարզահագուստի ֆիրմայի հետ: Այդ մարզահագուստով հայ օլիմպիականները առաջին անգամ հանդես կգան Լոնդոնի օլիմպիական խաղերում: «Եկող տարի մեր առաջնահերթ խնդիրը Լոնդոն -2012- ում Հայաստանի մարզիկների մասնակցությունն է:Առայժմ ունենք 10 ուղեգիր: Այս թիվն, անշուշտ, կավելանա»,- նշել է Ռոստոմյանը: Նա ՀԱՕԿ-ի անունից շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչների և ողջ հայ ժողովրդի գալիք Ամանորը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |