Ավստրալացի պատգամավորը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ավստրալացի պատգամավորը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի վերին պալատի անդամ Ուոլթ Սեկորդը ժամանել է Հայաստան: Այցի շրջանակում նա դեկտեմբերի 28-ին կայցելի Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակների հիշատակին։ Սեկորդը նաև շրջելու է Հայոց ցեղասպանության թանգարանում։ Սեկորդը Երևան ժամանելուց հետո մեկնել է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան ընդունել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Դեկտեմբերի 28-ին Ուոլթ Սեկորդին ընդունելու է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Ուոլթ Սեկորդը խորհրդարանի անդամ է ընտրվել 2011թ. մարտին և խորհրդարանական իր անդրանիկ ելույթում խոսել Հայոց ցեղասպանության խնդրի մասին։ Նա ընտրվել է խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի փոխհամանախագահ։

 Ուշագրավ
---