ԻՆՏԵՐՆԵՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՐՆԵՐԻ «ՄԻՋԻՆ» ԽՄԲՈՒՄ Է

PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցային միջազգային միության կողմից անցկացված հետազոտության արդյունքներով, Հայաստանը ինտերնետի օգտագործման մակարդակով զբաղեցրել է վերջին տեղը «միջին» խմբում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, «Digital Access Index-2002» հետազոտությանը մասնակցած երկրները բաժանվել էին 4 խմբի` ըստ ինտերնետի օգտագործման մակարդակի (միացումների քանակությունը բնակչության մեկ շնչի համար): «Բարձր» մակարդակի խմբում ընդգրկվել է 25 երկիր, «միջինից բարձրում»` 40, «միջինում»` 58 երկիր եւ օգտագործման «ցածր» մակարդակի խմբում` 55 երկիր: Առաջին տեղն առաջին խմբում գրավել է Շվեդիան (0,85 ցուցանիշով), երկրորդը` Դանիան (0,83), երրորդ տեղը կիսել են Իսլանդիան եւ Հարավային Կորեան (0,82-ական ցուցանիշ): Երրորդ խմբում, որտեղ ընդգրկվել են նաեւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը եւ Հնդկաստանը, առաջին տեղը զբաղեցրել է Բելառուսը (0,49), իսկ վերջինը` Հայաստանը (0,30): Ադրբեջանը 0,24 ցուցանիշով ընդգրկվել է չորրորդ, վերջին խմբում: Վրաստանում հետազոտություն չի անցկացվել:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---