ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՊԱՐԳԵՎԻ

PanARMENIAN.Net - Օրերս Կիեւի քաղաքային աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Օմելչենկոն Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Հրաչ Սիլվանյանին է հանձնել մայրաքաղաքի բարձրագույն պարգեւը` «Պատվո նշանը»: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, պարգեւը հանձնվել է դեսպանի դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հ. Սիլվանյանը նույնպիսի պարգեւի է արժանացել նաեւ Ուկրաինայի Դոնեցկի մարզում` ակտիվ հասարակական գործունեության եւ Դոնեցկի մարզի ու Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---