«ԱրմենՏել»-ը հովանավորում է Երևանի ամանորյա միջոցառումները![]() 27 դեկտեմբերի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԱրմենՏել»-ը հանդես է գալիս որպես Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած ամանորյա միջոցառումների հովանավոր: Ընկերության աջակցությամբ մայրաքաղաքի բոլոր համայնքներում անցկացվում են համերգներ, ցուցահանդեսներ, մրցույթներ և այլ տոնական միջոցառումներ: Այս մասին հաղորդում են ընկերության մամլո ծառայությունից: «Մենք ուրախ ենք շնորհավորելու Երևանի բնակիչներին գալիք տոների կապակցությամբ և մեր լուման ներդնելու քաղաքում տոնական տրամադրության ստեղծելուն: Ամանորն` առանձնահատուկ տոն է և, կարծում եմ, վառ միջոցառումները լրացուցիչ դրական լիցքեր կհաղորդեն մեր համաքաղաքացիներին, և հատկապես երեխաներին» - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ամանորյա միջոցառումները մեկներկել են դեկտեմբերի 20-ին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում վառեց մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Տոնական միջոցառումներն ացնկացվում են մայրաքաղաքի բոլոր համայնքներում: Դեկտեմբերի 31-ին Երևանի կենտրոնում կմեկնարկի հիմնական միջոցառումը, որը կշարունակվի մինչև հունվարի 1-ի: Տոնական օրերին մայրաքաղաքի բնակիչներին սպասում են բազմաթիվ անակնկալներ, այդ թվում մանկական միջոցառումներ, տոնական լուսավորություն, ինչպես նաև տարբեր երկրների ավանդույթներով զարդարված տոնածառների ցուցահանդես: Տոնական միջոցառումները կեզրափակվեն 2012 թ. հունվարի 13-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |