27 դեկտեմբերի 2011 - 16:03 AMT
ՀՀ վարչապետն առողջապահության նախարարի տեղակալին ազատել է աշխատանքից

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսանդր Ղուկասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վահան Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։