Ադրբեջանը չի թույլատրել ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռներին անցնել իր օդային տարածքով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի թույլատրել ՆԱՏՕ-ի AWACS համակարգով ռազմահետախուզական ինքնաթիռներին անցնել իր օդային տարածքով, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը

Ադրբեջանը թույլատրել է օգտվել իր օդային տարածությունից այն ինքնաթիռներին, որոնք բեռներ են տեղափոխում Աֆղանստան: Բայց քանի որ AWACS ինքնաթիռները հանդիսանում են ռազմահետախուզական,ապա նրանց թռիչքն անհնար է: Ավելի վաղ ՆԱՏՕ-ն պաշտոնապես դիմել էր Վրաստանին և Ադրբեջանին` խնդրելով թույլ տալ օգտվել այս երկրների օդային տարածություններից` Եվրոպայից դեպի Աֆղանստանի բազաներ AWACS ինքնաթիռների թռիչքը թույլատրելու համար: Վրաստանը պաշտոնապես համաձայնվել է, իսկ Ադրբեջանը` ոչ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---