Հայաստանի ոստիկանության կողմից հայտարարված ճանապարհային երթևեկությանը, շահագործմանը, սպասարկմանը և վերանորոգմանը հետևելու համակարգի ներդրման մրցույթի արդյունքում, ՀՀ ոստիկանության և «Security dream» ընկերության միջև կնքվել է 25 տարվա պայմանագիր: 2011թ ընկերությունը կազմակերպել և շահագործման է հանձնել խախտումների ֆիքսման կենտրոնը, որը Երևանի 10 խաչմերուկում տեղադրել է արագաչափ 15 տեսախցիկներ, ինչպես նաև Երևանի մարդաշատ վայրերում 20 դիտարկման տեսախցիկներ է տեղադրել:
Առաջիկա 6 տարիների ընթացքում ծրագիրը կընդլայնվի` կտեղադրվեն արագությունը ֆիքսող 185 տեսախցիկներ Երևանում և մջպետական ավտոմայրուղիներում, ինչպես նաև 90 խաչմերուկներում դիտարկման խցիկներ:
2011-2017թթ ընկերությունը կիրականացնի 9.849562 եվրոյի ներդրում: