ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵԱՀԿ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետագա զարգացման մասին հնարավոր կլինի խոսել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հակամարտության տարածաշրջան առաջիկա այցելությունից հետո: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ընդ որում նա չի բացառել միջնորդների կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ նոր առաջարկությունների ներկայացման հնարավորությունը: Միաժամանակ նախարարը ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է ձեռնամուխ լինել բանակցային գործընթացին` հիմնվելով մի շարք կարեւորագույն սկզբունքների վրա, որոնք ժամանակին հնչեցրել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ս.Սարգսյանը հիշեցրել է, որ այդ սկզբունքները, մասնավորապես, ենթադրում են, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի անմիջական ենթակայության տակ, ԼՂՀ-ն այլեւս չի կարող գոյություն ունենալ անկլավային վիճակում եւ պետք է անմիջական ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, ինչպես նաեւ անհրաժեշտ են ԼՂՀ անվտանգության լուրջ երաշխիքներ: Հիշեցնենք, որ «մինսկի» միջնորդների այցը տարածաշրջան ակնկալվում է դեկտեմբերի առաջին տասնօրյակում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---