Ըստ կանխատեսումների, 2012 թ-ի հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.70C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում:
Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը Գյումրի` -9C, Պաղակն` -12C: Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7-9C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -34C: Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում:
Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3-4C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -10C-ից ցածր են եղել:
Հանրապետության ծայր հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական ջերմաստիճանը` Բագրատաշենում ` +0,3 0C, Մեղրիում` +1.60C: Այս շրջաններում նվազագույն ջերմաստիճանը -17-20C-ից ցածր չի իջնում:
Հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80%-ի սահմաններում: