28 դեկտեմբերի 2011 - 10:29 AMT
Հոսնի Մուբարքի դատավարությունը հարյուրօրյա դադարից հետո վերսկսվել է

Եգիպտոսում` ոստիկանության ակադեմիայի շենքում հարյուրօրյա դադարից հետո վերսկսվել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարքի և ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի և ոստիկանության ևս 6 բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական լսումները, ովքեր մեղադրվում են փետրվարի սկզբին խաղաղ ցույցերը գնդակոծելու մեջ:

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարքի փաստաբանները տիրապետում են տվյալների, որոնք ապացուցում են 2011թ ցուցարարներին կրակի ենթարկելու նրա անմեղությունը: Ինչպես հաղորդում է պաշտպանությունը, Կահիրեի կենտրոնում ՆԳՆ և նախարարների խորհրդի շենքերի մոտ տասնյակ ցուցարարների կյանք խլած վերջին իրադարձությունները կազմակերպվել են նույն ծրագրով և նույն կազմակերպիչների կողմից, ինչ 2011թ սկզբին իրականացրած անկարգությունները, որոնց նպատակն էր Մուբարաքի հրաժարականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաբանների խոսքով, անկարգություններին մասնակցել են «ինչպես եգիպտական, այնպես էլ արտաքին ուժեր»: Նրանք մանրամասնել են, որ ոստիկանական բաժանմունքների, բանտերի վրա հարձակումները, ոստիկանական և հրշեջ մեքենաների գողություններն իրականացվել են Լիբանանի «Հեզբոլլահ» շիական շարժման, եգիպտական «Մահմեդական եղբայրներ», պաղեստինյան ռազմականացված «Ալ- Քամաս Եզեդինի բրիգադներ» խմբավորումների հրամանով:

Սպասվում է, որ նիստի ընթացքում դատարանն այսօր կնշանակի Եգիպտոսի բանակի գլխավոր շտաբի հրամանատարի և երկրի իշխող զինված ուժերի Բարձրագուն խորհրդի անդամ Սամի Աննանի նոր հարցաքննության ժամկետները: