2012թ. Ռոման Ամոյանն ու Հենրիխ Մխիթարյանը կդիմավորեն տանը իրենց ընտանիքների հետ![]() 28 դեկտեմբերի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին 2011թ Հայաստանի լավագույն մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի արծաթե մեդալակիր և Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը և Հայաաստանի լավագույն ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամփոփել են այս խաղաշրջանի արդյունքները: Ամոյանի խոսքով, տարին իր համար հաջող էր, քանի որ երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն և արժանացավ Եվրոպայի լավագույն ըմբիշի կոչմանը: «2012թ մեզ սպասում է 3 վարկանիշային առաջնություն, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի արժանանամ Օլիմպիական խաղերի ուղեգրի: Եթե ամեն ինչ լավ անցնի, կարծում եմ` մեր ըմբիշները կկարողանան նվաճել 3-4 ուղեգիր»,-ասել է Ամոյանը: Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին, ովքեր ողջ տարին աջակցել են Հայաստանի հավաքականին: «Մենք էլ մեր հերթին կանենք ամեն ինչ, որպեսզի մեր երկրպագուները զգան հաղթանակի համը: 2012թ կաշխատենք հաջող մեկնարկել աշխարհի առաջնության ընտրական փուլում: Մենք յուրաքանչյուր խաղի ընթացքում կանենք ամեն բան հաղթանակի համար և խմբից առաջին տեղով դուրս գալու համար»,-ընդգծել է Մխիթարյանը: Երկու մարզիկներն էլ Նոր տարին կդիմավորեն տանը, ընտանիքի հետ: «Բոլորիդ մաղթում եմ առողջություն, երջանկություն և որպեսզի մեր ազգը միշտ երջանիկ ապրի»,-ասել է Հայաստանի լավագույն մարզիկը: «Մաղթում եմ, որ 2012թ հայ ազգի համար հարուստ լինի հաջողություններով ինչպես սպորտում, այնպես էլ այլ ոլորտներում: Իհարկե, բոլորին էլ մաղթում եմ առողջություն և երջանկություն»,-հավելել է լավագույն ֆուտբոլիստը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |