ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգին

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգին

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և UNISTREAM-ը սկսում են համագործակցություն UNISTREAM դրամական փոխանցումների համակարգով դրամական փոխանցումների իրականացման ոլորտում:

Մինչև 2012թ. հունվարի ավարտը UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը ներկայացված կլինի ՀՀ բոլոր մարզերում ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան բանկի լայնածավալ մասնաճյուղային ցանցի, և հանրությունը հնարավորություն կունենա դրամական փոխանցումներ կատարել կամ ստանալ ամենացածր սակագներով Բանկի 68 մասնաճյուղերից ցանկացածում և գլխամասում, ինչպես ռուսական ռուբլով, այնպես էլ ԱՄՆ դոլարով և Եվրոյով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն` Ա. Խաչատրյան, - «UNISTREAM համակարգը դարձավ թվով տասերորդ միջազգային դրամական փոխանցման համակարգը, որի ծառայություններից կարող են օգտվել Բանկի հաճախորդները: Տվյալ համագործակցությունից մենք ակնկալում ենք բարձր մակարդակով և շահավետ պայմաններով մեծ քանակությամբ հաճախորդների սպասարկման հնարավորության իրականացում: Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր հաճախորդ կկարողանա Բանկում գործող մի շարք դրամական փոխանցման համակարգերից ընտրել իրեն հարմար դրամական միջոցի ուղարկման և ստացման տարբերակը»:

«Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ երկրներում դրամական փոխանցումների առավել հեռանկարային ուղղություններից մեկը, որտեղ համակարգը իրականացնում է իր գործունեության ակտիվ զարգացում բոլոր հիմնական ուղղություններով», ասաց UNISTREAM-ի նախագահ Սուրեն Այրյանը: «Աշխատանքի սկիզբը այնպիսի հզոր ֆինանսական ինստիտուտի հետ, ինչպիսինն է ՎՏԲ-Հայաստան Բանկը, մենք դիտարկում ենք որպես կարևոր քայլ այս երկրում մեր ցանցի ընդլայնման համար: Առավել ևս, որ Բանկը հանդիսանում է ՎՏԲ խմբի անդամ, որն ունի մասշտաբներով սկզբունքային դիրքեր ողջ շուկայում: Այդ իսկ պատճառով այս ֆինանսական ինստիտուտի հետ համագործակցությունը մեզ համար լուրջ խթան է հետագա առաջընթացի համար»: Նա նաև նշեց, որ ԱՊՀ-ում գործում են ավելի քան 15 000 սպասարկման կետեր, իսկ UNISTREAM-ի բանկեր-գործընկերների քանակը գերազանցում է 130-ը (չներառելով ռուսական ֆինանսական ինստիտուտները):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---