Արդշինինվեստբանկը ստացել է ԱԶԲ հետ ստորագրված վարկային պայմանագրի առաջին տրանշը

Արդշինինվեստբանկը ստացել է ԱԶԲ հետ ստորագրված վարկային պայմանագրի առաջին տրանշը

PanARMENIAN.Net - Հայկական «Արդշինինվեստբանկը» ստացել է 2011թ. դեկտեմբերի սկզբին Ասիական զարգացման բանկի (ADB) հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում առաջին տրանշը` 3,0 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Ստացված միջոցները կուղղվեն Բանկի հիմնական նպատակային խմբի` փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը:

Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ մնացած 12,0 միլիոն ԱՄՆ դոլարը Բանկի կողմից կօգտագործվի 2012թ. ընթացքում ՓՄՁ վարկավորման նպատակներով: ՙԲանկի գրեթե ողջ մասնաճյուղային ցանցը ներգրավված է լինելու վարկավորման գործընթացում, տրամադրելով ենթավարկերª սկսած տարեկան 12 տոկոս տոկոսադրույքից, մինչև 5 տարի մարման ժամկետով՚,- նշեց Մ. Գրիգորյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---