28 դեկտեմբերի 2011 - 15:32 AMT
«Չենք լռելու». Ռուբեն Հախվերդյանը ճանաչվել է դեկտեմբեր ամսվա մարդ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ, 2011թ. դեկտեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել երգահան Ռուբեն Հախվերդյանը. «Իսկական երևանցուն և ազնիվ հային բնորոշ խոսքի ազատության ու խիզախ արտահայտությունների համար, ինչպես նաև նրա համար, որ միակ հայ մտավորականն էր, ով չվարանեց ասել` պատրաստ է ստորագրել Շառլ Ազնավուրի արտահայտած մտքերի տակ, որոնք վերաբերում են Հայաստանում տեղի ունեցող անարդարություններին ու «ներքին ցեղասպանությանը»»:

Նախաձեռնությունը հայտնում է նաև, որ «Չենք լռելու»-ի Տարվա մարդը հայտնի կդառնա վաղը: