Ռալֆ Յիրիկյան. Գործարարներն ավելի մեծ բարեփոխումներ են ակնկալում Հայաստանի իշխանություններից![]() 28 դեկտեմբերի 2011 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, 2011թ. նշանավորվեց բավականին մեծ բարեփոխումներով տնտեսական ոլորտում: «Դա թույլ տվեց ընկերություններին ապահովել աճ ու զարգացում, սակայն դա բավարար չէ: Գործարար հանրության անունից կարող եմ ասել, որ մենք ավելիին ենք սպասում»,-ասել է նա դեկտեմբերի 28-ին Երևանում Սերժ Սարգսյանի նստավայրում գործարարների համար կազմակերպված ընդունելությունից հետո: Նա նշել է, որ իրականացվող բարեփոխումները ճիշտ ճանապարհով են ընթանում, դրանց արդյունքները տեսանելի կլինեն արդեն 2012թ.: Այնուամենայնիվ, ըստ Յիրիկյանի, 2011թ. աշխատատար էր, սակայն լավ տարի էր բարձր ցուցանիշների արձանագրման առումով: «Սակայն, դա չի նշանակում, որ մենք պետք է տեղում դոփենք, մենք պետք է ավելի ջանադրաբար աշխատենք ավելի բարձր ցուցանիշներ ապահովելու համար»,-ասել է նա: Գործարարը կարևորել է այն, որ գործարար հանրությունը պետք է առավել զգոն լինի ողջ աշխարհում անկայուն իրավիճակի պատճառով: «Այն նվաճումները, որոնց մենք հասել ենք 2011թ., կօգնեն մեզ լավ արդյունքների հասնել 2012թ.»,-հավելել է նա: Ավելին, նա վստահ է, որ հայ գործարարներին կհաջողվի հաղթահարել դժվարությունները 2012թ. բիզնեսի խելամիտ կառավարման հաշվին: Անդրադառնալով գործարար միջավայրի բարելավմանը երկրում՝ Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ անհրաժեշտ է, որ բիզնեսը կարողանա օգտվել իշխանությունների ստեղծած պայմաններից և չխուսափի պատասխանատվությունից: Անդրադառնալով ընկերության ծրագրերին՝ Ռալֆ Յիրիկյանը ասել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի 2011թ. ծրագրերը ինչպես ինովացիոն մոտեցումների ներդրման, այնպես էլ սոցիալական ծրագրերի իրականացման գծով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |