Վալերի Բուայե. Թուրքիան իրեն թույլ է տալիս միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին![]() 28 դեկտեմբերի 2011 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի տարածքում ապրող 600 հազար հայերը, ինչպես Հոլոքոսթի զոհերը, իրավունք ունեն պաշտպանված լինելու, ինչով և պայմանավորված է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մշակումը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր, Ցեղասպանության օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն: Նրա խոսքով, Թուրքիայի պահվածքը «անհարգալից վերաբերմունք է Ֆրանսիայի ինքնիշխանության հանդեպ»: «Դա լուրջ միջամտություն է մեր հանրապետության ներքին գործերին»,- գրում է Բուայեն: Պատգամավորը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հին ավանդույթներ ունեցող երկիր է, իսկ Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքներն ընդամենը արխայիկ մեթոդներ են, որոնք թուրքական իշխանություններին պատիվ չեն բերում: Ընդ որում Բուայեն հիշեցրել է, որ հենց Թուրքիայում գոյություն ունի օրենք, որը քրեականացնում է Ցեղասպանության ճանաչումը: Շաբաթվա սկզբից ցեղասպանությունների ժխտումը քրեականցնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն սպառնալիքներ է ստանում, իսկ նրա կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |