28 դեկտեմբերի 2011 - 17:22 AMT
Թուրքիան համաձայնվել է գործարկել «Հարավային հոսքը»

Թուրքիան, որը որոշիչ դերակատարություն ունի Սև ծովով դեպի Եվրոպա Ուկրաինան շրջանցող, Ռուսաստանի կողմից կառուցվող «Հարավային հոսք» գազատարի շինարարության նախագծում, գազատարն անցկացնելու թույլտվություն է տվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիային հատուկ տնտեսական գոտում շինարարություն թույլ տալու վերջնական որոշում կայացնելու համար»,-ասել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Ընդ որում գազատարը կարող է վերջանալ ոչ թե Ավստրիայում, ինչպես նախատեսվում էր, այլ կարող է հասնել մինչև Իտալիայի հյուսիս, հայտարարել է «Գազպրոմէքսպորտի» ղեկավար, «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը: «ԵՄ-ն 250 մլրդ խմ գազի կարիք ունի: Եթե նույնիսկ կառուցվեն «Հյուսիսային հոսքն» ու «Հարավային հոսքը», «Նաբուկոն» և իրականացվեն խտացված բնական գազի առաքումներ, միևնույն է 15-20 մլրդ խմ գազ չի բավականացնի»,-հայտարարել է Ալեքսանդր Մեդվեդևը: