2011թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ.հունվարի 4-ի ժամը 15.00-ի դրությամբ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 65 դեպք, որից տարաբնույթ հրդեհների` 50, ճանապարհատրանսպորտային պատահարների` 7, և տարաբնույթ թունավորման` 8 դեպք: Գրանցվել է հրդեհի 2 կեղծ ահազանգ:
Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի կողմից սպասարկվել է 5 կենցաղային կանչ: Մեկ քաղաքացի զոհվել է հրդեհի հետևանքով և մեկ քաղաքացի` ճանապարհատրանսպորտային պատահարից:
Վիրավորվել է 38 քաղաքացի, որոնցից 26-ը` ճանապարհատրանսպորտային պատահարներից և 12-ը` թունավորումներից: