«Մահմեդական եղբայրներից» սիրիական խորհրդարանի անդամ Ֆարուք Թիֆորը, որի հետ հարցազրույցն այսօր հրապարակում է Լոնդոնում լույս տեսնող «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթը, պատմել է, որ Իրանն իր կազմակերպությանը կառավարությունում մինչև չորս «և ավելի» նախարարական պորտֆել է առաջարկել Բաշար Ասադին իշխանությունը պահպանելու գործում օգնելու դիմաց:
Թիֆորը հավելել է, որ առաջարկը ստացվել է երկու իրանցիներից, որոնք ուղարկվել էին գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեիի կողմից, սակայն ինքն ու իր գործընկերները մերժել են առաջարկը, հաղորդում է ZMAN-ը: