5 հունվարի 2012 - 15:32 AMT
Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու ազգագրական համերգ

Հունվարի 6-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու ազգագրական համերգ: Բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը շնորհավորելու է «Կարին» ավանդական երգի-պարի համույթը: Համերգն անցկացվելու է միայն ազգային երգերի և պարերի ներքո: Տոնակատարությունը կվարի«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Համույթը կոչ է անում սկսել տարին ավանդական պարաշրջանով և որ ամբողջ տարին անցնի ազգային հնչյունների ուղեկցությամբ:

Համույթն ամեն ամիս կազմակերպում է «Մեր պարերը և մենք» ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր ամիս բոլոր ցանկացողները կարող են սովորել հայ ազգագրական պարեր կամ պարզապես պարել համույթի հետ: