2011թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 2.5% գնաճ, այդ թվում` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 4.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.5%-ով, ծառայությունների սակագները` 0.1%-ով:
2011թ. դեկտեմբերին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.7%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`105.8%, ոչ պարենային ապրանքներինը`104.3%, ծառայությունների սակագներինը`102.9%: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հունվար-դեկտեմբերին 2010թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է համապատասխանաբար 107.7%, 111.2, 103.4 և 103.6%:
2011թ. դեկտեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.0%: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) սպառողական գների ինդեքսը կազմել է 112.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 105.2%, ծառայությունների սակագներինը՝ 104.4%:
2011թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում սպառողական գներն աճել են 1.6-3.4%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.5%-ով: