Հունվարի 5-ին` ժամը 11.00-ին, Լոռու մարզից արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասի թիվ 6 շենքի 22-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.55-ին, մարվել` 13.35-ին:
Ամբողջությամբ այրվել է Ղ. Բեջանյանին պատկանող թիվ 22 բնակարանի ննջասենյակը, միջանցքը, խոհանոցը, պատշգամբը (ընդհանուր` 120 քմ)` գույքով, Ա. Անտոնյանին պատկանող թիվ 12 բնակարանի պատշգամբը` 20 քմ և ընդհանուր տանիքը` 70 քմ: