Եգիպտոսի դատախազությունը պահանջել է կախաղան հանել Հոսնի Մուբարաքին

Եգիպտոսի դատախազությունը պահանջել է կախաղան հանել Հոսնի Մուբարաքին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կախաղանի տեսքով մահապատիժ է պահանջել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի և նրա վեց տեղակալների համար: Այդ մասին այսօր հաղորդել է MEHA եգիպտական գործակալությունը:

Մուբարաքն ու Եգիպտոսի ՆԳՆ նախկին ղեկավարությունը մեղադրվում են 2011թ. սկզբին ժողովրդական ապստամբության ժամանակ խաղաղ ցուցարարների գնդակահարությանը հանցակից լինելու մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---