Եթե հաստատվի լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացի Ամիր Միրզա Հեկմաթիի մահապատժի դատավճռի մասին ինֆորմացիան, պետդեպարտամենտը Իրանից կպահանջի նրա շուտափույթ ազատ արձակումը: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցոիմ հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Ըստ նրա, ԱՄՆ առայժմ այդ դատավճռի ճշմարտացիության մասին պաշտոնական տեղեկատվություն չունի: «Մենք փորձում ենք կապ հաստատել Հեկմաթիի հետ Թեհրանում գործող իրավապաշտպան ընկերության միջոցով, սակայն դա մեզ առայժմ չի հաջողվել»,-ընդգծել է նա:
Նուլանդը նաև նկատել է, որ ԱՄՆ վարկածով, Հեկմաթիին առաջադրված բոլոր մեղադրանքները նախապես ծրագրված են եղել իրանական իշխանությունների կողմից:
Նախօրեին, իրանական դատարանը ԱՄՆ քաղաքացուն մեղավոր է ճանաչել ԿՀՎ հետ համագործակցության մեջ և նրան դատապարտել պատժի բարձրագույն ձևի` մահապատժի, ավելի վաղ հայտնել է ՌԻԱ Նովոստից` հղելով Agence France Presse-ը:
«Ամիրա Միրզա Հեկմաթին, ով մեղավոր է ճանաչվել հակառակորդ երկրի համար աշխատելու և ԿՀՎ համար լրտեսություն անելու մեջ, դատապարտվել է մահվան»,-հայտնում է Fars գործակալությունը:
Իրանական ԶԼՄ դեկտեմբերի 17 հայտվել են մի տղամարդու ձերբակալության մասին, ով կասկածվում է ԱՄՆ օգտին լրտեսություն անելու մեջ, ինչպես նաև, որ նա հանդիսանում է ԿՀՎ անդամ: Իրանական հատուկ ծառայությունների տեղեկատվության համաձայն, այդ մարդը ավելի վաղ գտնվել է Աֆղանստանում «Բահրամ» ռազմաօդային բազայում: Արդյունքում իրանական ԶԼՄ տարածել են մի տեսահոլովակ, որտեղ ձերբակալվածը իրեն անվանել է Արիզոնա նահանգում ծնված Ամիր Միրզա Հեկմաթի: