Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ է բռնկվել

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել, որը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավարևելյան սյունը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

ՀՀ մշակույթի նախարարությունը Թբիլիսի է գործուղել մասնագիտական հանձնախումբ` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ` դեպքի հանգամանքները տեղում ուսումնասիրելու և Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկելու իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---