Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո ծառայության ղեկավարը կգլխավորի Իրանի թեմը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո ծառայության ղեկավարը կգլխավորի Իրանի թեմը

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու «Հասկ» հոգևորալուսավորչական ամսագրի խմբագիր, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հաղորդակցության և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն, վարդապետ Գրիգոր Չիֆթչյանը Արամ Առաջինի կոնդակով նշանակվել է ՀԱԵ Ատրպատականի (Իրան) թեմի առաջնորդ: Չիֆթչյանը ծնվել է 1969թ. Բեյրութում: Եկեղեցու սպասավոր է դարձել 1990թ.: Նա դասավանդել է կաթողիկոսության ճեմարանում, գլխավորել է Բեյրութի «Թռչնոց բույն» որբանոցը: Արամ Առաջինը նշանակել է նաև ՀԱԵ նոր հոգևոր տեսուչին Վենեսուելայում: Այդ առաքելությունը կկատարի 36-ամյա վարդապետ Պարթև Կուլիմյանը, որը ՀԱԵ ծեսերին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է, հայտնում է «Բլագովեստը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---