Logitech-ը ցուցադրել է 2 դյույմ երկարությամբ անլար համակարգչային մկնիկը![]() 11 հունվարի 2012 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Համակարգչային մկնիկները շարունակում են փոքրանալ։ Logitech ընկերությունը CES 2012 միջազգային ցուցահանդեսին ցուցադրել է Logitech Cube կոչվող հավանաբար աշխարհի ամենափոքր մկնիկը։ Այս մասին գրում է USA Today-ը։ Այն ունի ընդամենը 2 դյույմ երկարություն։ Cube-ը միանում է համակարգչին Unifying Receiver-ի միջոցով՝ թույլ տալով օգտագործողներին պահել այն գրպանում և ցանկացած պահի օգտագործել ցանկացած Windows կամ Mac համակարգչի հետ։ Unifying Receiver-ը փոքր ընդունիչ է, որը համակարգչի USB մուտք է տեղադրվում։ Այն միաժամանակ կարող է ընդունել իրեն համատեղելի 6 անլար մկնիկ կամ ստեղնաշար։ Մկնիկն ունի նաև մեկ առավելություն, նրանով հնարավոր է շնորհանդեսները թերթել։ Քանի որ մկնիկը շատ փոքր է՝ համեմատած այլ համակարգչային մկնիկների հետ, սկզբում օգտագործելիս անսովոր է լինելու։ Մկնիկը շուկա է դուրս գալու 70 ԱՄՆ դոլարով։ CES 2012 (Սպառողների էլեկտրոնիկայի ցուցադրություն) միջազգային ցուցահանդեսը անցկացվում է հունվարի 10-13-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ցուցահանդեսի նախնական ցուցադրությունները մեկնարկել են հունվարի 5-ին։ Ցուցահանդեսին կներկայանան ընկերություններ ավելի քան 140 երկրներից։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |