Ադրբեջանի իշխող կուսակցությունը հավատում է հնարավոր առաջընթացին երեք նախագահների հանդիպմանը Սոչիում

PanARMENIAN.Net - «Եթե մենք բանակցություններում որևէ առաջընթաց չակնկալեինք, ապա իմաստ չէր ունենա նոր հանդիպումներ անցկացնել»,- հայտնել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության նախագահի տեղակալ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը` մեկնաբանելով հունվարի 23-24-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական եռակողմ հանդիպումը:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, Ահմեդովը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնահերթ է Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականության մեջ: «Չնայած, որ բանակցությունները բավական երկար ժամանակ են շարունակվում, մենք դրանց ներուժը սպառված չենք համարում: Առայժմ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հավանականություն կա, ինչից ելնելով էլ Ադրբեջանը մասնակցում է բանակցություններին»,- հայտնել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---