ԱՊԼ-ն կքննարկի Սիրիա զորքեր մտցնելու առաջարկը

ԱՊԼ-ն կքննարկի Սիրիա զորքեր մտցնելու առաջարկը

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) կդիտարկի Քաթարի շեյխ Համադ բին Խալիֆ ալ Թանիի առաջարկը Սիրիա զորքեր ուղարկելու վերաբերյալ: Նման հայտարարությամբ կիրակի օրը հանդես է եկել ԱՊԼ ղեկավար Նաբիլ ալ Արաբին, հայտնում է Lenta.ru-ն:

Միևնույն ժամանակ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ԱՊԼ-ում նշել են, որ պաշտոնապես դեռ նման առաջարկ Քաթարից չեն ստացել: «Այս պահի դրությամն գոյություն չունի որևէ համաձայնություն տեսանելի ապագայում Սիրիա զորքեր մտցնելու վերաբերյալ»,-ասել է ԱՊԼ ներկայացուցիչեը

Քաթարի էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանին հայտարարել է, որ անհրաժեշտ է Սիրիա ուղղորդել արաբական պետությունների զորքեր՝ դադարեցնելու համար այնտեղ տիրող արյունահեղությունը: Այդ մասին նա ասել է ամերիկյան Սի-բի-էս հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում: Սա արաբական պետության ղեկավարի նմանատիպ առաջին հայտարարությունն է

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---