Ազգագրագետ. Հանքեր շահագործելու համար մեծ մարդկային ռեսուրս հարկավոր չէ

PanARMENIAN.Net - Արտագաղթն ընդհանուր առմամբ բնական երևույթ է, իսկ Հայաստանում՝ տարիներ շարունակ տարվող քաղաքականության հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի բնական արձագանք։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ազգագրագետ Աղասի Թադևոսյանը։

«Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները երկրի զարգացման խնդիր են դրել։ Եթե իշխանություններն ունենային զարգացման ռազմավարություն, խոսքը ոչ միայն այժմյան, այլ բոլոր իշխանությունների մասին է, ապա կհասկանային, որ իրենց անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, որոնք կլինեին այդ զարգացման երաշխիքը։ Բայց այսօր մենք միայն տառապում ենք հանքերի շահագործման ցավով, իսկ հանքեր շահագործելու կամ շենք կառուցելու համար մեծ մարդկային ռեսուրս անհրաժեշտ չէ»,- ասաց բանախոսը։

Դեմոգրաֆ (ժողովրդագիր) Գագիկ Եգանյանն էլ իր հերթին նշեց, որ միգրացիան զարգացմանը միտված, նպաստող երևույթ է, սակայն երևույթն այդպիսին է դիտարկվում որոշակի շրջանակներում. «Իսկ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի հետ վերջին 20 տարում, դժվարանում եմ կոչել կառուցողական զարգացմանը միտված երևույթ։ Այն միայն թույլ է տալիս մեզ գոյատևել, պարզ վերարտադրություն իրականացնել»։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---