Բակո Սահակյանը ջրամատակարարման համակարգում բացթողումները համարում է անթույլատրելի

Բակո Սահակյանը ջրամատակարարման համակարգում բացթողումները համարում է անթույլատրելի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման բարելավման աշխատանքների ընթացքին: Նախագահականից հայտնում են, որ ջրային համակարգը և նրա բարելավումը, ըստ Սահակյանի, հանրապետության սոցիալ-տնտեսական առանցքային ուղղություններից է, և այստեղ առանձնակի նշանակություն ունի Ստեփանակերտի ջրամատակարարման բարելավումը: Երկրի ղեկավարը նշել է, որ մեծ աշխատանք է կատարվել մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարումը ապահովելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ Բակո Սահակյանը նշել է, որ Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրով իրականացված աշխատանքների ընթացքում ի հայտ են բերվել մի շարք թերություններ և բացթողումներ:

Նախագահ Սահակյանը շեշտել է, որ նման աշխատաոճն ու վերաբերմունքը բացարձակապես անթույլատրելի են և նույնիսկ վտանգ են ստեղծում ջրամատակարարման համակարգի անխափան և արդյունավետ աշխատանքի համար:

Նախագահը կառավարությանը և շահագրգիռ մարմիններին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնել առկա բոլոր թերությունները` ուժեղացնելով հսկողությունը, և լայնորեն լուսաբանելով իրականացվող աշխատանքները ԶԼՄ-ների միջոցով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---