ԵՊՀ ուսանողները բանակի 20-ամյակը կնշեն «Բանակը մենք ենք» միջոցառումների շարքով

ԵՊՀ ուսանողները բանակի 20-ամյակը կնշեն «Բանակը մենք ենք» միջոցառումների
շարքով

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախաձեռնությամբ և Պաշտպանության նախարարության աջակցությամբ կմեկնարկի «Բանակը մենք ենք» միջոցառումների շարքը` նվիրված հայկական բանակի 20-ամյակի:

«Այդ միջոցառումների նպատակն է խրախուսել Հայաստանում ծառայող երիտասարդ համալսարանականներին և հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմում հաղթած և զոհված հայ զինվորների հիշատակին»,- հայտնել է հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Մելքոնյանը:

Նրա խոսքով` առաջին միջոցառման ժամանակ հունվարի 16-ին Եռաբլուրում երիտասարդ համալսարանականները ի հիշատակ զոհված հայորդիների կազմակերպել են մոմավառություն և մոմերով գրել «Բանակը մենք ենք»: Այնուհետև ծրագրվում է այցելել ՀՀ և Արցախի սահմանամերձ զորամասեր, որտեղ կկազմակերպվեն հանդիպումներ զինծառայողների հետ, ինչպես նաև կպարգևատրվեն ժամկետային զինծառայության ընթացքում աչքի ընկած երիտասարդ համալսարանականները: Առաջին զորամասը, որը նրանք մտադիր են այցելել, Իջևանի զորամասն է, իսկ այդ միջոցառումների ավարտը կնշանավորվի երթով դեկտեմբերի վերջին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---