Թուրքիայի տարածքում տեղակայված հրթիռային հարձակման վաղ ահազանգման ռադիոլոկացիոն կայանը, որը հանդիսանում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգի մաս, շահագործման է հանձնվել, հայտնում է CNN-ը` հղելով Թուրքիայի ՆԳՆ ներկայացուցչին:
Ավելի վաղ թուրքական Hurriyet թերթը` հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ՌԼԿ-ն Թուրքիայի հարավ-արևելքում Մալաթիայի նահանգի Կյուրեջիկ շրջանում գործարկվել է դեռևս հունվարի 1-ին: Պարբերականի տվյալներով, ռադարի գործարկումն ապահովում են ԱՄՆ ԶՈւ զինծառայողները, քանի որ Թուրքիան առայժմ չունի իր մասնագետները:
Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգի տեղակայման մասին հուշագիրը ստորագրվել է Անկարայում 2011թ սեպտեմբերի կեսերին: Փաստաթղթի տակ ստորագրել են Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով, ՌԼԿ ղեկավարվելու է Գերմաիայի օպերատիվ կենտրոնից: Օպերատիվ կառավարման հրամանատարության կենտրոնում կաշխատի թուրքական ռազմական անձնակազմը` գեներալի հրամանատարությամբ: ՌԼԿ-ից ստացվող տվյալները կներկայացվեն թուրքական իշխանություններին: