Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է իսպանական Օլիվա Նովա քաղաք

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է իսպանական Օլիվա Նովա քաղաք

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ և «Փյունիկ» ակումբի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը մեկնել է իսպանական Օլիվա Նովա քաղաք, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Այս օրերին այնտեղ անցնում է ռուսական «Կուբան» ակումբի ուսումնամարզական հավաքը, որտեղ հանդես է գալիս Մարկոս Պիզելին:

Պիզելին, որը 2011թ հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգում», «Կուբանի» հետ եռամյա պայմանագիր է ստորագրել: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում «Կուբանը» 50 միավորով 8-րդ հորիզոնականում է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---