Jerusalem Post. Իսրայելն ազատվել է քաղաքական պարտավորություններից և կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Jerusalem Post. Իսրայելն ազատվել է քաղաքական պարտավորություններից և կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Պնդել, թե Իսրայելն իրականում լռում է Հայոց ցեղասպանության մասին հանուն Թուրքիայի հետ քաղաքական կապերի, համազոր է Իսրայելը բարոյապես սնանկ հայտարարելուն: Այդ մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում գրում է Յուտայի համալսարանի պրոֆեսոր Հական Յավուզը և ասպիրանտ Թալ Բուենոսը:

Պրոֆեսորի կարծիքով, Իսրայելի Քնեսեթում 1915թ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը նախաձեռնվել է քաղաքական և դիվանագիտական պատկերացումներից ելնելով, այլ ոչ թե բարոյական: «Այժմ Իսրայելն արդեն ազատ է Թուրքիայի հանդեպ քաղաքական պարտավորություններից և պաշտոնապես կարող է հայտարարել այն մասին, որ Առաջին համաշխարհային տարիներին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է»,- գրում են նրանք:

Համաձայն հոդվածի, յուրաքանչյուր ազգ իրավունք ունի օգտագործելու ցանկացած միջոց գոյատևման համար, սակայն դա չպետք է անի այլ ազգերի աչքում իր բարոյական իմիջի հաշվին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---