Հայաստանի դեսպանը Օտտավայի քաղաքապետին ներկայացրել է հայ-կանադական համագործակցությունը

Հայաստանի դեսպանը Օտտավայի քաղաքապետին ներկայացրել է հայ-կանադական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը քաղաքավարական այցերի շրջանակներում հանդիպեց Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսընին:

Վերջինիս խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-կանադական քաղաքական, առեւտրա-տնտեսական և մշակութային համագործակցությունը, դրա զարգացման հեռանկարները: Քաղաքապետը, իր հերթին, տեղեկություններ հաղորդեց քաղաքապետարանի գործունեության, հատկապես մշակույթի ոլորտում իրականացվող միջոցառումների, դրանց շրջանակներում երիտասարդ արվեստագետների աշխատանքների խրախուսմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:

Կողմերը շեշտել են մունիցիպալ, առեւտրա-տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացման և ընդլայնման կարեւորությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---