ՀԱԵ Կոստանդնուպոլսի թեմը դեռ փորձում է վերադարձնել հայկական պատմական առևտրի կենտրոնը![]() ![]() PanARMENIAN.Net - Ստամբուլում շարունակվում է պայքարը «Սանասարյան Խան» հայկական պատմական առևտրի կենտրոնը հայ համայնքին վերադարձնելու շուրջ: Սակայն, ինչպես նշել է Թուրքիայի ֆոնդերի գլխավոր տնօրեն Ադնան Էրթեմը, ըստ գործող օրենքի, շենքը չի կարող վերադարձվել, գրում է haberturk-ը: «Սանասարյան Խան» շենքը գրանցվել է ֆոնդերի գլխավոր տնօրինությունում 76 տարի առաջ, երբ Թուրքիայի ազգային փոքրամասնություններն իրավական կարգավիճակ ստացան: Եթե այն ժամանակ թեմը գրանցվեր, շենքը նրանց կպատկաներ»,-ասել է Ադնան Էրթեմը: Կոստանդնուպոլսի թեմը բողոքարկել է դա Ստամբուլի դատարանում, որը որոշել է ժամանակավոր արգելանք դնել առևտրի կենտրոնի վրա: Սակայն, ըստ Էրթեմի, շենքը չի վաճառվի և անհանգստանալու կարիք չկա: «Մենք կբողոքարկենք դատարանի այդ որոշումը»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |