Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի խորհրդի նիստը![]() 17 հունվարի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդին է ներկայացվել Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի ծառայությունների փոփոխված տեխնիկական առաջադրանքը: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է լրամշակել այն՝ ներկայացված առաջարկություններով: Այնուհետև, խորհուրդը հաստատել է Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծման, շինարարության կառավամրման և վերահսկման խորհրդատուի ընտրության մրցույթի շրջանակում հետաքրքրության հայտեր ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |