17 հունվարի 2012 - 15:36 AMT
Հունվարի 17-ի դրությամբ Վերին Լարսի անցակետում իրավիճակը չի փոխվել

Հունվարի 17-ի դրությամբ Վերին Լարսի անցակետում իրավիճակը չի փոխվել: Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի և Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում առկա է ձյան հոսքերի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար:

Առատ ձյան տեղումների պատճառով, նույն ճանապարհի Պասանաուրի- Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Ստեփանծմինդա հատվածներում երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության դեպքում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթևեկելի են: