ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը քննարկել է իրավիճակը շփման գծում Անջեյ Կասպրշիկի հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ներկա իրադրության վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև հունվարի 17-ի պլանավորված դիտարկումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում:

Երկու կողմից ընդգծվեց կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և ամրացման, շփման գծում միջադեպերի կանխման մեխանիզմերի ստեղծման անհրաժեշտությունը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---